Իրանի կրոնական համայնքների սրտակցությունը ճգնաժամային իրավիճակներում
https://parstoday.ir/hy/news/iran-i234142-Իրանի_կրոնական_համայնքների_սրտակցությունը_ճգնաժամային_իրավիճակներում
Իրանի կրոնական փոքրամասնությունները պաշտպանեցին ազգային միասնությունն ու համերաշխությունը՝ դատապարտելով սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Իրանի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2025 06:29 Asia/Tehran
  • Իրանի կրոնական համայնքների սրտակցությունը  ճգնաժամային իրավիճակներում

Իրանի կրոնական փոքրամասնությունները պաշտպանեցին ազգային միասնությունն ու համերաշխությունը՝ դատապարտելով սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Իրանի վրա։

Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի սկզբնական օրերին Սպահանի հրեաների, զրադաշտականների և հայկական համայնքի հայտարարությունները արտացոլում էին իրանցիների միասնությունը արտաքին ագրեսիայի դեմ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սպահանի հրեաների միությունը իր հայտարարության մեջ սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները որակեց որպես «բարբարոսական», ցավակցություն հայտնելով իրանցի երեխաների և պաշտոնյաների նահատակության համար։ Սույն միությունը ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը կլինի «ցնցող և ցավոտ» ։
Սպահանի և հարավային Իրանի հայ համայնքը, կարևորելով հեղափոխության առաջնորդի հայտարարությունները, այս հարձակումները համարեց մարդասիրական սկզբունքներին և միջազգային իրավունքին հակասող։

Հայերի կրոնական առաջնորդ եպիսկոպոս Սիփան Քաշջյանը նույնպես Իսլամական Հանրապետության առաջնորդի հայտարարությունները որակեց որպես «արդարության և մարդկային արժանապատվության ձայն» և հայտարարեց իր դիրքորոշման մասին՝ հիմնված Քրիստոսի ուսմունքի վրա՝ պաշտպանելու ճնշվածներին։ Նա նաև ընդգծեց, որ հայերը Իրանի անբաժանելի մասն են կազմում։

Իրանի խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանի հայերի ներկայացուցիչ` Գեղարդ Մանսուրյանը նույնպես հայտարարել է, որ ազգային միասնությունը ստեղծված իրավիճակում ամենակարևոր սկզբունքն է, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերին իր լիակատար աջակցության մասին և Իրանի ագրեսիային ի պատասխան գործողությունները անվանել է «օրինական և վճռական»։