Իրանի բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և զգուշացրել թշնամիներին:
Դիմելով սպայական բուհերի ուսանողներին, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին նշել է, որ երկրի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր առաքելությունն է:
Նա հավելել է. «Սրբազան պաշտպանության տարիների նահատակների արյան շնորհիվ, իսլամական համակարգն օրեցօր ավելի հզոր է դառնում, աշխարհում բարձր է պահում իր անկախության դրոշը և մինչ այժմ թշնամուն թույլ չի տվել իր անկախության դեմ ուղղված որևէ քայլ անել»:
Նա նշել է, որ բանակը շուրջօրյա ռեժիմով, օդում, ցամաքում և ծովերում, արևելքից արևմուտք և հարավից հյուսիս ու բաց ջրերում պաշտպանում է երկիրը: