Իրանի բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i182322-Իրանի_բանակը_պատրաստ_է_պաշտպանել_երկրի_անկախությունն_ու_տարածքային_ամբողջականությունը
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և զգուշացրել թշնամիներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 19, 2022 11:31 Asia/Tehran
  • Իրանի բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ բանակը պատրաստ է պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և զգուշացրել թշնամիներին:

Դիմելով սպայական բուհերի ուսանողներին, գեներալ-մայոր  Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին նշել է, որ երկրի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր առաքելությունն է:

 

Նա հավելել է. «Սրբազան պաշտպանության տարիների նահատակների արյան շնորհիվ, իսլամական համակարգն օրեցօր ավելի հզոր է դառնում, աշխարհում բարձր է պահում իր անկախության դրոշը և մինչ այժմ  թշնամուն թույլ չի տվել իր անկախության դեմ ուղղված որևէ քայլ անել»: 

Նա նշել է, որ բանակը շուրջօրյա ռեժիմով, օդում, ցամաքում և ծովերում, արևելքից արևմուտք և հարավից հյուսիս ու բաց ջրերում  պաշտպանում է երկիրը: