Իրանի արտգործնախարարն արձագանքել է Մահսա Ամինիի մահվան վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների մեկնաբանություններին
Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Մահսա Ամինիի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների մեկնաբանություններին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մարդու իրավունքները Իրանի համար ներհատուկ արժեք ունեն՝ ի տարբերություն նրանց, ովքեր այն դիտարկում են որպես գործիք մրցակիցների դեմ»։
Թեհրանի ոստիկանության հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 15-ին, Մահսա Ամինին բացատրական զրույցի համար ուղարկվել էր Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկը, որտեղ աղջիկը սրտի նոպա Է ունեցել, որից հետո շտապ օգնության մեքենայով նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:
Մահսա Ամինիի մահվան լուրը տարածվելուց հետո, Թեհրանի դատախազ Ալի Սալեհին, հայտարարելով, որ դատախազությունը կզբաղվի այս գործով, հրամայել է ստեղծել հատուկ նշանակության խումբ՝ հետաքննելու այդ գործը։
Իրանի արտաքին գործերի նախարարն իր թվիթում գրել է.«ԱՄՆ-ն կոկորդիլոսի արցունքներ թափելու փոխարեն պետք է վերջ տա տնտեսական ահաբեկչությանը»։
Հարկ է նշել, որ չնայած ԱՄՆ-ում մարդու իրավունքների բազմակի խախտումներին, այդ թվում՝ սևամորթների նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքին, այդ թվում՝ ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունը, Վաշինգտոնն իր դեմ արտահայտվող երկրներին մեղադրում է մարդու իրավունքները խախտելու մեջ։ Այդ դեպքերի թվում են Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել թիթեռնիկի հիվանդությամբ տառապող երեխաներին հասանելիություն ունենալ հատուկ վիրակապերի։