ԻԻՀ նախագահը հանդիպել է Շվեյցարիայի իր գործընկերջը
Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինի հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից նախորդ իշխանությունների քայլերը փոխհատուցելուն ուղղված գործողություններ չեն նկատվում:
Չորեքշաբթի օրը, Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է նախորդ իշխանությունների որոշումները քննադատելու և միջուկային գործարք վերադառնալու ՄԱՆ կառավարության հայտարարություններին, նշելով. «Միջուկային համաձայնության կայացմանը խոչընդոտում է ԱՄՆ-ում քաղաքական որոշում կայացնելու կամքի բացակայությունը: ԱՄՆ-ն էր, որ դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու չկատարեց իր պարտավորությունները: Եվ չնայած արևմտյան կողմերը չկատարեցին համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը շարունակեց իր պարտավորւթյունների կատարումը»:
Նշելով, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանն ու պատրաստ է կայուն համաձայնության, Ռայիսին հավելել է. «Հաշվի առնելով ԱՄՆ-ի քայլերը, երաշխքներ ստանալու Իրանի պահանջը լիովին տրամաբանական է»:
Նա ասել է. «Չնայած 40 տարի շարունակվող ճնշումներին ու պատժամիջոցներին, Իրանը ոչ միայն կանգ չի առել, այլև առաջընթաց է գրանցել: Ուստի պատժամիջոցների քաղաքականությունն արդյունավետ չէ»:
Շվեյցարիայի նախագահը նշել է, որ Իրանի և Արևմտյան Ասիայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգության երաշխավորն է, հավելելով. «Դրամավարկային և բանկային համագործակցությունը երկկողմ հարաբերություններում ընդլայնվող ոլորտներից է»։