Իրանի ամբողջ տարածքում հասարակական բողոքի ցույցեր են անցկացվում խռովարարների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i182738-Իրանի_ամբողջ_տարածքում_հասարակական_բողոքի_ցույցեր_են_անցկացվում_խռովարարների_դեմ
Իրանի քաղաքներում երեկ անցկացված ցույցերի մասնակիցները դատապարտել են երկրում հրահրվող անկարգությունները: Հայտարարվել է, որ ցույցերը շարունակվելու են նաև այսօր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2022 03:51 Asia/Tehran

Իրանի քաղաքներում երեկ անցկացված ցույցերի մասնակիցները դատապարտել են երկրում հրահրվող անկարգությունները: Հայտարարվել է, որ ցույցերը շարունակվելու են նաև այսօր:

Մինչ երկրում սպասում են Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ դատաբժշկական հետաքննության արդյունքներին, տարբեր քաղաքներում խոռվարարները անկարգություններ են հրահրել, վնասելով հանրային գույքը:  

Շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները կոչ են արել պատասխանատվության ենթարկել վերջին անկարգությունների հեղինակներին: Նրանք վանկարկել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին», «Մահ մոնաֆեղներին», «Մահ խռովարարներին» կարգախոսները:

Թեհրանի Ղուրանի կենտրոններն ու կրոնական մարմինները քաղաքացիներին հորդորել են մասնակցել այսօր կայանալիք մեծ երթին: