Թեհրանում կայացած համաժողովրդական երթի ավարտական բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i182804-Թեհրանում_կայացած_համաժողովրդական_երթի_ավարտական_բանաձևը
Թեհրանի Էնղելաբ հրապարակում կայացած համաժողովրդական երթի ավարտական բանաձևում, երթի մասնակիցները պահանջել են վճռական գործողություններ ձեռնարկել վարձու ահաբեկիչների և հասարակական կարգն ու անվտանգությունը խաթարողների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2022 03:36 Asia/Tehran

Թեհրանի Էնղելաբ հրապարակում կայացած համաժողովրդական երթի ավարտական բանաձևում, երթի մասնակիցները պահանջել են վճռական գործողություններ ձեռնարկել վարձու ահաբեկիչների և հասարակական կարգն ու անվտանգությունը խաթարողների դեմ:

Կիրակի օրն Իրանի ողջ տարածքում տեղի  են ունեցել ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտել են վերջին օրերին երկրում տեղի ունեցող անկարգությունները։

 

Բանաձևում ասված է. «Մենք դատապարտում ենք անկարգությունների մասնակիցների կողմից սուրբ Ղուրանի պղծումը, մզկիթներն ու երկրի դրոշն այրելը, իրանցի կանանց անարատությունն ու հիջաբը վիրավորելը, ոստիկանների սպանությունը և իսլամական արժեքների ոտնահարումը, ինչը վկայում է Իրանի թշնամիների դավադրության խորության մասին, որ պայմանավորված է իսլամի նկատմամբ ատելությամբ և մուսուլմանների հզորությամբ ու զարթոնքով»:

Երթի մասնակիցները պատասխանատու կառույցներից ու իրավապահներից պահանջել են հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել անկարգությունները հրահորղներին, որոնք վնասում են հանրային գույքը, ոտնահարում քաղաքացիների իրավունքը և համացանցում վտանգում հասարակության հոգեկան խաղաղությունը»:

 

Բանաձևում նշվում է նաև, որ անհավատության և աթեիզմի ընդհանուր ճակատը թիրախավորել է իսլամական համակարգի ուժը և հեղափոխության հենասյունը, այսինքն՝ կրոնական իշխանության առաջադեմ սկզբունքը։