ԻՀՊԿ-ի հարձակումները «Քոմալա» ահաբեկչական խմբավորման վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը գործողությունների նոր փուլ են սկսել իրաքյան Քրդստանում ահաբեկչական խմբավորումների դիրքերի դեմ։
Երկուշաբթի օրը բանակի ցամաքային ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հրետանային և անօդաչու սարքերի հարձակումները իրաքյան Քրդստանում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա։
Այս գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրետանային ստորաբաժանումներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորում է ահաբեկչական խմբավորումների դիրքերը։
Այս հարձակումներում օգտագործվել են խելացի և ճշգրիտ հարվածային զենքեր՝ ոչնացնելով ահաբեկչական խմբավորումների հավաքների շտաբը և ուսումնական ու օպերատիվ կենտրոնները։
Շաբաթ օրը, Հյուսիսային Իրաքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների վերջին գործողություններին ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հարձակվել են ահաբեկչական խմբավորումների շտաբների և դիրքերի վրա։