Նասեր Քանանին քննադատել է Իրանի նկատմամբ Արևմուտքի ու ԱՄՆ-ի երկակի վերաբերմունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i182956-Նասեր_Քանանին_քննադատել_է_Իրանի_նկատմամբ_Արևմուտքի_ու_ԱՄՆ_ի_երկակի_վերաբերմունքը
Անդրադառնալով Իրանում վերջին անկարգություններևի հրահրման հարցում արևմտյան ԶԼՄ-ների դերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Ամոթալի է, որ արևմտյան պաշտոնյաներն ու խոսնակները, որոհնք ցանկանում են առավելագույն ճնշման և պատժամիջոցների քաղաքականության միջոցով ծնկի բերել Իրանի ժողովրդին, այսօր իրենց ներկայացնում են որպես Իրանի ժողովրդի աջակիցներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2022 04:20 Asia/Tehran
  • Նասեր Քանանին քննադատել է Իրանի նկատմամբ Արևմուտքի ու ԱՄՆ-ի երկակի վերաբերմունքը

Անդրադառնալով Իրանում վերջին անկարգություններևի հրահրման հարցում արևմտյան ԶԼՄ-ների դերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Ամոթալի է, որ արևմտյան պաշտոնյաներն ու խոսնակները, որոհնք ցանկանում են առավելագույն ճնշման և պատժամիջոցների քաղաքականության միջոցով ծնկի բերել Իրանի ժողովրդին, այսօր իրենց ներկայացնում են որպես Իրանի ժողովրդի աջակիցներ»:

Նա հավելել է. «Իարնի ժողովրդի թշնամիների երկերեսանիությունն ու կեղծավորթյունը վերջ չունի»:

Ավելի վաղ, Instagram-ի իր էջում  անդրադառնալով Իրանում տեղի ունեցող անկարգությունների մասնակիցներին ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությանը, Քանանին  գրել էր. «Նրանք, ովքեր  այսօր հայտարարում են թե պաշտպանում են  Իրանի ժողովրդի իրավունքները, պետք է մի կողմ դնեն իրենց կեղծ կարգախոսները և վերջ դնեն տասնամյակների դաժան և անմարդկային պատժամիջոցներին նույն ժողովրդի դեմ»:

Արևմտյան կառավարություններին առընթեր հակաիրանական ԶԼՄ-ները կեղծ տեղեկություններ և լուրեր են տարածում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: