Թեհրանի գիլդիաների ներկայացուցիչների և շուկայավարների հավաքը՝ ի պաշտպանություն իսլամական հեղափոխության իդեալների
https://parstoday.ir/hy/news/iran-i183028-Թեհրանի_գիլդիաների_ներկայացուցիչների_և_շուկայավարների_հավաքը_ի_պաշտպանություն_իսլամական_հեղափոխության_իդեալների
Չորեքշաբթի առավոտյան Թեհրանի շուկայավարները, գործարարներն ու գիլդիաների ներկայացուցիչները, հավաքվել են Թեհրանի մեծ շուկայում գտնվող Իմամ Խոմեյնիի անվան մզկիթում և դատապարտել են Իրանի Իսլամական Հանրապետության սրբությունները և Սուրբ Ղուրանը անարգելը և երկրում տիրող անկարգությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2022 13:00 Asia/Tehran

Չորեքշաբթի առավոտյան Թեհրանի շուկայավարները, գործարարներն ու գիլդիաների ներկայացուցիչները, հավաքվել են Թեհրանի մեծ շուկայում գտնվող Իմամ Խոմեյնիի անվան մզկիթում և դատապարտել են Իրանի Իսլամական Հանրապետության սրբությունները և Սուրբ Ղուրանը անարգելը և երկրում տիրող անկարգությունները:

Այն դեպքում երբ արևմտյան լրատվամիջոցները փորձում են ստիպել շուկայավարներին ու գործարարներին դադարեցնել իրենց բիզնեսը և գործադուլ հայտարարել, տարբեր գիլդիաների գործարարները հավաքվել և  իրենց ատելությունն են հայտնել տիրող անկարգությունների ու  խռովոթյունների նկատմամբ։

Այս հավաքին ներկա է գտնվել Թեհրանի «Մոհամմադ մարգարե»-ի անվան կորպուսի հրամանատար Գեներալ Հասան Հասանզադեն: Նա  անդրադառնալով վերջին անկարգություններին, ասել է.«Այսօր սա համաշխարհային խռովություն է Իրանի դեմ, որը զսպվեց ժողովրդի  զգոնության շնորհիվ»:

Նա հավելել  է. «Իրանցիները պետք է հպարտանան իրենցով, քանի որ թեև ԱՄՆ-ն ​​ունի ուժ, բայց իրեն թույլ չտվեց ուժ կիրառել Իրանի դեմ։ Սա նկատվեց դիմադրության նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունից հետո, երբ Իրանը թիրախավորեց Այն ալ-Ասադում գտնվող ամերիկյան բազան, սակայն չնայած սպառնալիքներին ԱՄՆ-ը ​​որևէ քայլ չձեռնարկեց»։