Իրանը , Հնդկաստանը և Աֆղանստանը Թեհրանում ռազմավարական համաձայնագիր են կնքել
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո , ասիական մեծ երկրներ Իրանի հետ համագործակցելու ցանկություն են հայտնել: Ավելի վաղ Չինաստանի , Ճապոնիայի , Հարավային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունների , իսկ այսօր Հնդկաստանի վարչապետի և Աֆղանստանի նախագահի Թեհրան կատարած այցելությունները վկայում են տարբեր մակարդակներում հարաբերությունները զարգացնելու երկու կողմերի ցանկության մասին :
Երկուշաբթի մայիսի 23-ի երեկոյան , Իրանի , Աֆղանստանի և Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ , երեք երկրի ղեկավարները Թեհրանում ստորագրել են Չաբահարի նավահանգստում առևտրական տարանցիկ եռակողմ համաձայնագիր : Չաբահարի եռակողմ համաձայնագիրը մեծապես նպաստելու է նավահանգստի օգտագործմանը , իսկ Հնդկաստանին Աֆղանստանի տարածքով Միջին Ասիային միանալու հնարավորություն է ընձեռում : Մյուս կողմից , Հնդկաստանը ծովի տարածքով հասանելի է դառնալու Աֆղանստանին :
Ասիական երկրներից ՝ Հնդկաստանը տնտեսական մեծ հնարավորություններ ունի , որը համարվում է նաև տնտեսապես զարգացող երկիր : Տարբեր բաղադրիչների , այդ թվում Իրանի հետ քաղաքական ու տնտեսական սիներգետիկ հարաբերությունների , իրանական ապրանքների համար Հնդկաստանի հսկայական շուկայի առկայության , նաև էներգետիկ ոլորտում Իրան-Հնդկաստան հարաբերությունների արդյունքում , այդ երկիրն այսօր համարվում է Իրանի առևտրական երկրորդ գործընկերը :
Եռակողմ հանդիպումը վկայում է ռազմավարական նպատակների համատեքստում այցի նշանակության մասին : Հնդկաստանի վարչապետի և Աֆղանստանի նախագահի Թեհրան կատարած միաժամանակ այցի շրջագծում ստրատեգիական նշանակության փաստաթղթի ստորագրման շնորհիվ , Չաբահարի նավահանգստի ճանապարհով Հնդկաստանի համար Միջին Ասիային հասանելիության հնարավորություն է ստեղծվելու :
Թեհրանյան հանդիպմանը Իրանի , Հնդկաստանի և Աֆղանստանի միջև եռակողմ տարանցիկ համաձայնագրի արդյունքում , Աֆղանստանը , որպես ցամաքային տարածքներով շրջապատված երկիր , կարող է Իրանի միջոցով Իրանի նավահանգիստներին հասանելիություն ունենալ :
Երեք երկրների հարաբերությունների նոր փուլում , Չաբահարը դառնալու է տարածաշրջանի առևտրի , էներգիայի և տարանցման տարածաշրջանային կենտրոն : Հնդկաստանը ՝ որպես Աֆղանստանի տնտեսական գործընկերներից մեկը , օգտվելով այս դիրքից , նոր հնարավորություն է ունենալու Միջին Ասիային հասնելիություն ունենալու համար :
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում Չաբահար նավահանգստի ունեցած նշանակությանը , Հնդկաստանի վարչապետ ՝ Նարենդրա Մոդին ասել է .-«Չաբահարի նավահանգստում ներդրումային հնարավորությունները կարող են շահեկան լինել Իրանի , Հնդկաստանի և ողջ տարածաշրջանի համար : Հնդկական մի ընկերություն 85 միլիոն դոլարի կանխիկ գումարով , ևս 150 միլիոն դոլարի վարկային գիծ տրամադրելով , մասնակցելու է Չաբահարի նավահանգստի զարգացման ներդրումային նախագծերին :
Աֆղանստանից Հնդկաստան և հակառակ ուղղությամբ տարանցումը խթանող Չաբահար-Զահեդան երկաթգծի կառուցման նախագծին մասնակցությունը համարվում է երեք երկրին հետաքրքրող նախագծերից մեկը : Հիշյալ նախագծերի կողքին , Իրանի և Հնդկաստանի միջև բանակցություններ են ընթանում ՝ Չաբահարի ազատ առևտրական գոտում պետրոքիմիական օբյեկտ կառուցելու նպատակով :
Վերոնշյալ նախագծերի գործադրումը վկայում է այն մասին , որ Իրանը և Հնդկաստանը կարող են տարածաշրջանի այլ երկրների համագործակցությամբ , համատեղ նախագծեր իրականացնել : Թեհրանում կայացած Իրան-Հնդկաստան-Աֆղանստան եռակողմ նիստը ՝ որպես այդպիսին , օրինակ է ծառայում տարածաշրջանի երկրների միջև առավել բազմազան համագործակցություններ ծավալելու համար ՝ նպաստելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրպանդմանն ու զարգացմանը: