Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջամտողական հայտարարության հետևանքով, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳ նախարարություն:
Արձագանքելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջամտողական հայտարարությանը, Իրանում այդ երկրի դեսպանի բացակայության ժամանակ, Արեւմտյան Եվրոպայի հարցերով զբաղվող վարչության պետը չորեքշաբթի օրն Իրանի ԱԳ նախարարություն է կանչել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան գործերի հավատարմատարին:
Իրանի ԱԳ նախարարությունում Ֆրանսիայի դեսպանատան գործերի հավատարմատարին հայտնել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում և խստորեն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և այդ երկրի որոշ պաշտոնյաների միջամտությունն Իրանի ներքին գործերին։
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով զբաղվող վարչության պետն ասել է.-«Ֆրանսիայի իշխանությունները երկակի խաղ են խաղում՝ մի կողմից հյուրընկալում են այն խմբերին, որոնք անմիջականորեն առնչություն ունեն Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին և մյուս կողմից նրանք դատապարտում են Իրանի ոստիկանական ուժերին անկարգությունների դեմ պայքարելու համար»։
Նա հստակեցրել է.«Իրանը ոչ մի դեպքում չի հանդուրժի միջամտությունն իր ներքին գործերին և ուշադիր հետևելով օտարերկրացիների դիրքորոշումներին ու տեղաշարժերին, տեղին ու ժամանակին համապատասխան քայլեր կձեռնարկի»։