Իրանը հատուկ դիրք ունի Բրիազիլիայի արտաքին քաղաքականության մեջ
(last modified Fri, 30 Sep 2022 05:29:17 GMT )
Սեպտեմբեր 30, 2022 08:59 Asia/Tehran
  • Իրանը հատուկ դիրք ունի Բրիազիլիայի արտաքին քաղաքականության մեջ

Բրազիլիայում Իրանի դեսպանի հետ հանդիպմանը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը հայտարարել է, որ Իրանն առանձնահատուկ տեղ ունի Բրազիլիայի արտաքին քաղաքականության մեջ:

Նա նշել է, որ պատրաստ է աջակցել համագործակցության ընդլայնմանը և փորձի փոխանակմանը, այդ թվում՝ զբոսաշրջության, նավթի ու գազի ոլորտներում։ 

Fars  գործակալության հաղորդմամբ՝ Բրազիլիայում Իրանի  Հոսեյն Ղարիբին  հանդիպել է Բրազիլիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ  Էդուարդո Պաիսի հետ։ Երկու երկրների պաշտոնյաները  քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Կողմերը քննարկել են նաև Իրանի և Բրազիլիայի միջև Ռիո դե Ժանեյրոյի առանցքայնությամբ համագործակցության հնարավորությունները, հատկապես՝ նավթի ու գազի ոլորտում:

Դեսպան Ղարիբին, ով մասնակցել է Ռիոյի նավթի ու գազի ցուցահանդեսին և այցելել իրանական տաղավար, հանդիպման ժամանակ անդրադառնալով նավթի և գազի ոլորտում Իրանի գիտելիքներին և տեխնիկական կարողություններին, ասել է. «Իրանը պատրաստ է ընդլայնել Բրազիլիայի հետ հարաբերություններն այս կարևոր քաղաքի միջոցով»: