Իրանի Զահեդան քաղաքի քաղաքապետ․ Զահեդան քաղաքը լիովին անվտանգ է
https://parstoday.ir/hy/news/iran-i183234-Իրանի_Զահեդան_քաղաքի_քաղաքապետ_Զահեդան_քաղաքը_լիովին_անվտանգ_է
Երեկ տեղի ունեցած անկարգություններից հետո, Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքի քաղաքապետն ասել է․ «Ոստիկանության ու անվտանգության ուժերի ջանքերի շնորհիվ քաղաքում լիակատար խաղաղություն է տիրում»։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հոկտեմբեր 01, 2022 07:31 Asia/Tehran

Երեկ տեղի ունեցած անկարգություններից հետո, Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքի քաղաքապետն ասել է․ «Ոստիկանության ու անվտանգության ուժերի ջանքերի շնորհիվ քաղաքում լիակատար խաղաղություն է տիրում»։

Ուրբաթ օրը, մի խումբ խռովարարներ հավաքվել են Զահեդանի Մաքքի մզկիթի մոտ և կրակոցներ արձակել, որի հետևանքով նահատակվել է Զահեդան նահանգում ԻՊՀԿ հետախուզական ուժրեի հրամանատար Սեյեդ Ալի Մուսավին։

Նույն օրը, խռովարարները հարձակվել են Զահեդանի 3 ոստիկանական բաժանմունքների վրա,և ահ ու սարսափ առաջացնելու նպատակով կրակել  ոստիկանության  16-րդ բաժանմունքի ուղղությամբ։

Ուրբաթ երեկոյան Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, նշելով, որ Զահեդանի սուննիների ուրբաթօրյա աղոթքից հետո, արտաքին ուժերին կապված մի խումբ խռովարարներ հարձակվել են ուրբաթօրյա աղոթքի վայրի մոտ գտնվող ոստիկանության 16-րդ բաժանմունքի վրա, Սիստան և Բելուչեստան նահագի  Զահեդան քաղաքի քաղաքապետ Աբուզար Մեհդի Նաջաֆին ասել է․ «Նախ այս մարդիկ սկսել են քարեր նետել, իսկ որոշ ժամանակ անց խմբի անդամները սկսել են կրակել և հարձակվել ոստիկանական բաժանմունքի վրա»։

Աբուզար Մեհդի Նաջաֆին հավելել է, որ մի շարք մարդիկ, ովքեր մտադիր էին խաթարել Զահեդան քաղաքի կարգն ու անվտանգությունը, անմիջապես ցրվել են քաղաքով մեկ, հատկապես ծայրամասային շրջաններում և վնաս հասցրել կառավարական շենքերին, բանկերին, հրշեջ մեքենաներին ու քաղաքացիների մեքենաներին։ 

«Զինվորական, ոստիկանական ուժերի և ժողովրդի զգոնության շնորհիվ,  անապահովություն ստեղծելու և հասարակության անդորրը խախտելու նրանց ծրագրերը խափանվել են և քաղաքը գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ»,- ասել է Աբուզար Մեհդի Նաջաֆին։