Իրանի Զահեդան քաղաքում ութ զինված խռովարարների են ձերբակալել
https://parstoday.ir/hy/news/iran-i183264-Իրանի_Զահեդան_քաղաքում_ութ_զինված_խռովարարների_են_ձերբակալել
Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքի դատախազն ընդգծել է. -«Մինչ այժմ ձերբակալվել են ութ զինված խռովարարներ, ովքեր մտադիր էին տարածել անկարգություն ու անապահովություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2022 13:23 Asia/Tehran

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքի դատախազն ընդգծել է. -«Մինչ այժմ ձերբակալվել են ութ զինված խռովարարներ, ովքեր մտադիր էին տարածել անկարգություն ու անապահովություն»:

Մեհդի Շամսաբադին ասել է.«Նախնական տվյալներով՝ մի խումբ մարդիկ մտադիր էին անապահովություն առաջացնելուց հետո  ամեն կերպ հեռանալ տարածաշրջանից, սակայն նրանք ձերբակալվեցին հետախուզական ուժերի կողմից»:

Ուրբաթ օրը, մի խումբ խռովարարներ հավաքվել են Զահեդանի Մաքքի մզկիթի մոտ և կրակոցներ արձակել, որի հետևանքով նահատակվել է Զահեդան նահանգում ԻՊՀԿ հետախուզական ուժերի հրամանատար Սեյեդ Ալի Մուսավին։

Նույն օրը, խռովարարները հարձակվել են Զահեդանի 3 ոստիկանական բաժանմունքների վրա, և ահ ու սարսափ առաջացնելու նպատակով կրակել  ոստիկանության  16-րդ բաժանմունքի ուղղությամբ։

Սիստան և Բալուչեստան նահանգի կենտրոնի դատախազը նաև հավելել է.-«Հարձակվող անձինք կազմակերպչական կապեր են ունեցել թշնամական խմբավորումների հետ, և երկրի տարածքային ամբողջականության դեմ  գնացող խմբավորումները հայտարարել են խռովարարների նկատմամբ իրենց աջակցության մասին»։

Շամսաբադին նաև ասել է.-«Անվտանգության և հետախուզության ուժերը լիովին բացահայտում են զինված խռովարարների, որոնցից մի քանիսին ձերբակալելու հրաման է արձակվել»: