Իրանի արգելափակված արժութային ռեսուրսներից մի քանի միլիարդ դոլար ազատվել է
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդին կից լրատվամիջոցները հայտարարել են Իրանի արգելափակված արժութային ռեսուրսներից միք անի միլիարդ դոլար ազատվել է։
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդին առընթեր ԶԼՄ-ները գրել են, որ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքում արևմտյան կողմերի, հատկապես Ջո Բայդենի կառավարության ձգձգման պատճառով և ամերիկյան նախորդ կառավարության անարդյունք գործողությիւնների հետևանքով՝ բարձրացվել է Իրանում օտարերկրացի բանտարկյալների ազատ արձակման հարցը և միևնույն ժամանակ Հարավային Կորեանա զատել է իրանական արգելափակված արժույթներից մի քանի միլիարդ դոլար:
Ըստ այս հաղորչդման՝ վերջին շաբաթների ընթացքում, տարածաշրջանի երկրներից մեկի միջնորդությամբ, ինտենսիվ բանակցություններ են տարվել իրանցի և ամերիկացի բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակման շուրջ, և այս շրջանակներում Իրանի արգելափակված արտարժույթի աղբյուրներից միլիարդավոր դոլար առաջիկայում ազատ կարձակվեն:
ՄԱԿ-ի խոսնակ Սթիվեն Դյուժարիկը շաբաթ օրը հայտարարեց երկու երկրների միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածության շրջանակում Բաղերի և Սիամաք Նամազիի ազատ արձակման մասին: