Իրանի հաջողությունը Գազ արտահանող երկրների ֆորումում
https://parstoday.ir/hy/news/iran-i183330-Իրանի_հաջողությունը_Գազ_արտահանող_երկրների_ֆորումում
Իրանի նավթի նախարարության թեկնածու Մոհամմադ Ամին Նադերյանը նշանակվել է դառնալ Գազի արտահանման ֆորումի (GECF) էկոնոմիկայի և էներգետիկայի գնահատման դեպարտամենտի ղեկավար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 02, 2022 11:48 Asia/Tehran
  • Իրանի հաջողությունը Գազ արտահանող երկրների ֆորումում

Իրանի նավթի նախարարության թեկնածու Մոհամմադ Ամին Նադերյանը նշանակվել է դառնալ Գազի արտահանման ֆորումի (GECF) էկոնոմիկայի և էներգետիկայի գնահատման դեպարտամենտի ղեկավար։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գազ արտահանող երկրների ասամբլեայի (GECF) 24-րդ նիստի գործադիր խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հանդիպման երրորդ օրը, հարմար թեկնածուների հետ հարցազրույցից հետո, քվեների մեծամասնությամբ ընտրել են Իրանի թեկնածու Մոհամմադ Ամին Նադերյանին:

Իրանի ներկայացուցիչը երկու շրջան՝ երեք տարվա ժամկետով կմեկնի Կատարի Դոհա քաղաքում գտնվող գազ արտահանող երկրների ասամբլեա:

Նադերյանը Ալլամե Թաբաթաբայի համալսարանի էներգետիկ տնտեսագիտության դոկտորանտ է և ունի մեծ տվյալների մոդելավորման փայլուն գործնական փորձ:

Նավթի նախարարության էներգետիկ ոլորտի դիվանագիտության այս հաջողությունը պայմանավորված է իրանցի թեկնածուի գիտական ​​և մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև արդյունավետ ռազմավարության և հաջող խորհրդակցությունների ձևակերպմամբ և ՕՊԵԿ-ի գործընկերների վարած դիվանագիտական քննարկումներով:

Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գործադիր խորհրդի 24-րդ նիստը կայացել է այս տարվա սեպտեմբերի 27-29-ը՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում։