Գեներալ-մայոր Ռեզայի. Իրանը մշակել է վերջին պատերազմներից առավել կործանարար ծրագիր
https://parstoday.ir/hy/news/world-i251448-Գեներալ_մայոր_Ռեզայի._Իրանը_մշակել_է_վերջին_պատերազմներից_առավել_կործանարար_ծրագիր
Ի պատասխան ամերիկյան կողմից հնչող սպառնալիքների՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը գրել է. «Իրանի զինված ուժերը ցանկացած նոր արկածախնդրության դեպքում մշակել են մի ծրագիր, որն ավելի կործանարար կլինի, քան «12-օրյա» և «40-օրյա» պատերազմները»։
(last modified 2026-10-18T12:17:13+00:00 )
Հոկտեմբեր 18, 2026 15:45 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ռեզայի. Իրանը մշակել է վերջին պատերազմներից առավել կործանարար ծրագիր

Ի պատասխան ամերիկյան կողմից հնչող սպառնալիքների՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը գրել է. «Իրանի զինված ուժերը ցանկացած նոր արկածախնդրության դեպքում մշակել են մի ծրագիր, որն ավելի կործանարար կլինի, քան «12-օրյա» և «40-օրյա» պատերազմները»։

Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային կիրակի օրը X սոցիալական ցանցում գրել է. «Ամերիկացի և սիոնիստ պաշտոնյաների կողմից ներկայումս հնչող անհեթեթ հռետորաբանությունն ու պարբերական սպառնալիքները չեն փոխում տեղում առկա իրողությունը»։

Նա ընդգծեց, որ Իրանի ԶՈւ ծրագիր են պատրաստել ցանկացած նոր արկածախնդրության դեմ, որը կարող է լինել նույնիսկ ավելի կործանարար, քան 12-օրյա և 40-օրյա պատերազմները։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշեց, որ Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևելու այն կանոններին, որոնք նրանց արդեն ծանոթ են։