ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ. Մասուլեն համաշխարհային գրանցման մեծ ներուժ ունի
https://parstoday.ir/hy/news/iran-i183356-ՅՈՒՆԵՍԿՕ_ի_ներկայացուցիչ._Մասուլեն_համաշխարհային_գրանցման_մեծ_ներուժ_ունի
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչն Մասուլեի համաշխարհային գրանցման վերաբերյալ ասել է.« Իրանի հյուսիսային այս քաղաքն ունի համաշխարհային գրանցման մեծ ներուժ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2022 13:51 Asia/Tehran

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչն Մասուլեի համաշխարհային գրանցման վերաբերյալ ասել է.« Իրանի հյուսիսային այս քաղաքն ունի համաշխարհային գրանցման մեծ ներուժ»։

Հազար տարվա վաղեմություն ունեցող Մասուլեն պատմական և զբոսաշրջային քաղաք է, որը  գտնվում է Իրանի հյուսիսային  Գիլան նահանգում։ Այս քաղաքը գտնվում է ժայռերի և թեյի այգիների վրա հոսող գետերի կողքին և ունի յուրահատուկ աստիճանավանդակային ճարտարապետություն։

Գիլանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նաիմե Ահմադ բին Քարին բնութագրելով Մասուլեի կարգավիճակը և արդյունավետ միջոցառումները այս պատմական քաղաքի համաշխարհային գրանցման համար,  հավելել է.«Ժամանակակից կյանքը որևէ էական փոփոխության չի ենթարկել Մասուլեի ավանդական ճարտարապետությունը  և պահպանվել  է նրա  քաղաքակրթությունը»:

Նաիմե Ահմադ բին Կարին նշել է.«Խցանումները նվազեցնելու նպատակով մեքենաների մուտքը և հասարակական տրանսպորտով զբոսաշրջիկների երթևեկությունը կանխելու և բնակլիմայական պայմանները պահպանելու համար պատմական Մասուլե քաղաքի պատասխանատուների ծրագրերը շատ տեղին  ու հարմար են»:

 

՝