Մոխբեր. Իրանն ու Ռուսատանն առևտրում արտարժույթի կարիք չունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i183734-Մոխբեր._Իրանն_ու_Ռուսատանն_առևտրում_արտարժույթի_կարիք_չունեն
ՌԴ մի շարք շրջանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջին փոխնախագահը նշել է. «Իրանն ու Ռուսաստանն առևտրային գործարքներում արտարժույթի փոխարեն կարող են օգտագործել իրենց ազգային արժույթը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2022 05:55 Asia/Tehran
  • Մոխբեր. Իրանն ու Ռուսատանն առևտրում արտարժույթի կարիք չունեն

ՌԴ մի շարք շրջանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջին փոխնախագահը նշել է. «Իրանն ու Ռուսաստանն առևտրային գործարքներում արտարժույթի փոխարեն կարող են օգտագործել իրենց ազգային արժույթը»։

Մոհամմադ Մոխբերի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Կասպյան երրորդ տնտեսական համաժողովին:

Իրանի ռադոիհեռուստատեսության հաղորդմամբ՝ համաժողովր շրջանակում ՌԴ մի խումբ մազրպետերի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը, Մոհամմադ Մոխբերն անդրադառնալով այդ մարզերի կարողություններին և երկկողմ հարաբերություընների ընդլայնման վրա դրանց դերին, ասել է. «Ռուսաստանի տարբեր մարզերի ղեկավարների զեկույցները վկայում են, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը հնարավոր է»:

Անդրադառնալով երկու երկրների միջև արտահանման և ներմուծման, ինչպես նաև փոխանակման ծավալների ընդլայնմանը, Մոխբերն ասել է «Իրանը և Ռուսաստանը երկու բարեկամ և հարևան երկրներ են, և  կարող են առևտրային հարաբերություններում օգտագործել իրենց ազգային արժույթը: Դա կնապստի ազգային արժույթի պահանջարկի աճին»: