Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն
(last modified Sat, 08 Oct 2022 03:35:56 GMT )
Հոկտեմբեր 08, 2022 07:05 Asia/Tehran
  • Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Ուրբաթ օրը Դանիայում ԻԻՀ դեսպանատան վրա դանակով զինված անձի հարձակումից հետ, այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հարձակվողը սպառնացել է Իրանի դեսպանին, վիրավորել է դեսպանատան աշխատակիցներից մեկին և վնասել ավտոկայանատեղիում կայանված դեսպանատան մեքենաները: 

 

Իրանում Դանիայի դեսպանին փոխանցվել է Թեհրանի բողոքը՝ ԻԻՀ դեսպանատան և դիվանագետների անվտանգությունն ապահովելու հարցում թերանալու կապակցությամբ:

ԻԻՀ ԱԳՆ-ում դեսպանին ասել են, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝  հյուրընկալող կառավարությունն ունի հստակ պարտավորություններ և Դանիայի կառավարությունից   ակնկալվում է հավատարիմ մնալ դիվանագիտական ​​վայրերի անվտանգության վերաբերյալ   միջազգային պարտավորություններին։

Դանիայի դեսպանը, ներողություն խնդրելով դեպքի համար,  ընդգծել է, որ այս միջադեպից հետո անվտանգության միջոցառումները կխստացվեն և հավելել, որ իրավիճակի մասին անմիջապես տեղյակ կպահի  Կոպենհագենին։