Իրանցի ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել
https://parstoday.ir/hy/news/iran-i183820-Իրանցի_ֆուտբոլիստը_Պորտուգալիայի_առաջնության_լավագույն_խաղացող_է_ճանաչվել
Պորտուի իրանցի ֆուտբոլիստն ընտրվել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 04:02 Asia/Tehran

Պորտուի իրանցի ֆուտբոլիստն ընտրվել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող։

Իրանի ազգային հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմին այս օրերին Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում փայլուն ելույթ է ունենում «Պորտուի» կազմում։

Այս կապակցությամբ Goal Point կայքը գնահատել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստներին։

«Պորտուի» իրանցի աստղ Թարեմին, ով նախորդ ամիս մի քանի անգամ ճանաչվել է խաղադաշտի լավագույն խաղացող, 7,46 միավորով ընտրվել է Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող։

Թարեմին ակումբի կողմից նույնպես ընտրվել է վերջին երկու ամիսների ամսվա լավագույն խաղացող։