Իրանցի ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել
Հոկտեմբեր 08, 2022 04:02 Asia/Tehran
Պորտուի իրանցի ֆուտբոլիստն ընտրվել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող։
Իրանի ազգային հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմին այս օրերին Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում փայլուն ելույթ է ունենում «Պորտուի» կազմում։
Այս կապակցությամբ Goal Point կայքը գնահատել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստներին։
«Պորտուի» իրանցի աստղ Թարեմին, ով նախորդ ամիս մի քանի անգամ ճանաչվել է խաղադաշտի լավագույն խաղացող, 7,46 միավորով ընտրվել է Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող։
Թարեմին ակումբի կողմից նույնպես ընտրվել է վերջին երկու ամիսների ամսվա լավագույն խաղացող։
Պիտակ