Իրանի կապի նախարար. «Խայամ» արբանյակի կառավարումն ամբողջությամբ իրանցի փորձագետների ձեռքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i183870-Իրանի_կապի_նախարար._Խայամ_արբանյակի_կառավարումն_ամբողջությամբ_իրանցի_փորձագետների_ձեռքում_է
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, նշելով, որ երկրում օգտագործվել են Խայամի արբանյակային տվյալները, ասել է.«Խայամ արբանյակը արձակվել է 2022 թվականի օգոստոսի 9-ին Ղազախստանի տիեզերական բազայից՝ «Սոյուզ» արբանյակատարով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 14:33 Asia/Tehran

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, նշելով, որ երկրում օգտագործվել են Խայամի արբանյակային տվյալները, ասել է.«Խայամ արբանյակը արձակվել է 2022 թվականի օգոստոսի 9-ին Ղազախստանի տիեզերական բազայից՝ «Սոյուզ» արբանյակատարով»:

 Մահդաշտի տիեզերակայանում հեռահար զոնդավորման արբանյակների կառավարման և շահագործման կենտրոնի բացման արարողության ժամանակ Իսա Զարեփուրը հավելել է.«Առաջին անգամ է, որ Խայամի արբանյակային տվյալները շահագործվում են Իրանում և այսօր առաջին անգամ կցուցադրվեն այս արբանյակից ստացված պատկերները»։

Զարեփուրը հստակեցրել է, որ շուտով Խայամի արբանյակային պատկերների և տվյալների օգտագործումը կտրամադրվի անհրաժեշտ ծառայություններ մատուցող ընկերությունների օգտագործման համար։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդգծել է, որ մինչև Իրանի 13-րդ կառավարության  գործունեության ավարտը ջանքեր են գործադրվելու  սեփական արտադրության արբանյակները տիեզերք ուղարկել բարձր ճշգրտությամբ և  սեփական  արբանյակատարներով։