Իրանի կապի նախարար. «Խայամ» արբանյակի կառավարումն ամբողջությամբ իրանցի փորձագետների ձեռքում է
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, նշելով, որ երկրում օգտագործվել են Խայամի արբանյակային տվյալները, ասել է.«Խայամ արբանյակը արձակվել է 2022 թվականի օգոստոսի 9-ին Ղազախստանի տիեզերական բազայից՝ «Սոյուզ» արբանյակատարով»:
Մահդաշտի տիեզերակայանում հեռահար զոնդավորման արբանյակների կառավարման և շահագործման կենտրոնի բացման արարողության ժամանակ Իսա Զարեփուրը հավելել է.«Առաջին անգամ է, որ Խայամի արբանյակային տվյալները շահագործվում են Իրանում և այսօր առաջին անգամ կցուցադրվեն այս արբանյակից ստացված պատկերները»։
Զարեփուրը հստակեցրել է, որ շուտով Խայամի արբանյակային պատկերների և տվյալների օգտագործումը կտրամադրվի անհրաժեշտ ծառայություններ մատուցող ընկերությունների օգտագործման համար։
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդգծել է, որ մինչև Իրանի 13-րդ կառավարության գործունեության ավարտը ջանքեր են գործադրվելու սեփական արտադրության արբանյակները տիեզերք ուղարկել բարձր ճշգրտությամբ և սեփական արբանյակատարներով։