Ամիր Աբդոլլահյան. Իրանը զենք չի տրամադրել ուկրաինական պատերազմի մասնակից կողմերին
https://parstoday.ir/hy/news/iran-i183960-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_զենք_չի_տրամադրել_ուկրաինական_պատերազմի_մասնակից_կողմերին
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 04:00 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն։

Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկու հետ Թեհրանում  կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին, Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը պատերազմի կողմերից ոչ մեկին զենք չի տրամադրել։

Ողջունելով  տարբեր ոլորտներում  Իրանի և Լեհաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և ընդգծելով, որ այդ կապակցությամբ  որևէ սահմանափակում գոյություն չունի, Աբդոլլահյանը կարևորել է  հարաբերությունների զարգացման համար առկա կարողությունների օգտագործումը։

Լեհաստանի  փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին շնորհակալություն է հայտնել ԻԻՀ ԱԳ նախարարին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Իրանի տեսակետները պարզաբանելու համար և ներկայացրել Լեհաստանի տեսակետները՝  երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային կարևոր հարցերի և միջազգային խնդիրների վերաբերյալ։

Իրանը և Լեհաստանը  հարաբերությունների երկար պատմություն ունեն, որոնք ուղեկցվել են վերելքներով ու վայրէջքներով: