Պարսից ծոցի թանգարանում ցուցադրվել են Իրանի պատմության և քաղաքակրթության նմուշները
https://parstoday.ir/hy/news/iran-i184060-Պարսից_ծոցի_թանգարանում_ցուցադրվել_են_Իրանի_պատմության_և_քաղաքակրթության_նմուշները
Պարսից ծոցի թանգարանում ցուցադրվել են արժեքավոր պատմական իրեր և փաստաթղթեր Իրանի Բուշեհր, Հորմոզգան և Խուզեստան նահանգներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2022 07:34 Asia/Tehran

Պարսից ծոցի թանգարանում ցուցադրվել են արժեքավոր պատմական իրեր և փաստաթղթեր Իրանի Բուշեհր, Հորմոզգան և Խուզեստան նահանգներից։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պարսից ծոցի տարածաշրջանային թանգարանում պահվում են արժեքավոր պատմական առարկաներ և փաստաթղթեր՝ Իրանի Բուշեհր, Հորմոզգան և Խուզեստան նահանգներից։

Պարսից ծոցի տարածաշրջանային թանգարանում ներկայացված են այս տարածաշրջանի քաղաքակրթությունը, պատմությունը և մշակույթը:

Թանգարանային համալիրը ներառում է Քոլահ Ֆարանգի առանձնատունը, գրադարանը, հետազոտական ​​կենտրոնը և Սաբզաբադի առանձնատունը: Դրանցից ամեն մեկում ցուցադրված են պատմության որևէ ժամանակաշրջանին վերաբերվող նմուշներ: 

Պարսից ծոցի տարածաշրջանային թանգարանի գեղեցիկ շենքը նույնպես հաիցնում է  պատմության սիրահարներին, զբոսաշրջիկներին և Իրանի պատմությամբ հետաքրքրվողներին։