Իրանի արդյունաբերության նախարար. Մենք նպատակ ունենք Հայաստանում հիմնել ավտոմեքենաների արտադրություն
https://parstoday.ir/hy/news/iran-i184164-Իրանի_արդյունաբերության_նախարար._Մենք_նպատակ_ունենք_Հայաստանում_հիմնել_ավտոմեքենաների_արտադրություն
Իրանի արդյունաբերության նախարարը հայտարարել է. «Մենք ցանկություն ունենք մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում: Վերջերս Հայաստանում անցկացված խոշոր շինարարական և ճանապարհաշինական մրցույթին մասնակցել են նաև իրանական ընկերությունները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 08:39 Asia/Tehran

Իրանի արդյունաբերության նախարարը հայտարարել է. «Մենք ցանկություն ունենք մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում: Վերջերս Հայաստանում անցկացված խոշոր շինարարական և ճանապարհաշինական մրցույթին մասնակցել են նաև իրանական ընկերությունները»։

Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդմամբ՝ SNN գործակալությանը տված հարցազրույցում, Ռեզա Ֆաթեմի Ամինին  ասել է. «Հայաստանը մշակութային և սոցիալական հարթություններում պատմական շատ ընդհանրություններ ունի Իրանի հետ: Քաղաքական դաշտում մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Սակայն տնտեսական հարաբերությունները չեն հասել պատմական, մշակութային, սոցիալական և քաղաքական հարաբերությունների այս մակարդակին»։

Նա նշել է. «Անցած տարվա մարտին  Հայաստան կատարած այցի ընթացքում ես հանդիպեցի մի քանի նախարարների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի վարչապետի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում  բացահայտվել է համագործակցության  22  ոլորտ»:

Արդյունաբերության նախարարը նշել է. «Ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը վերաբերվում է Հայաստանում իրանական մեքենաների արտադրությանը»:

Նա նշել է. «Իրանական ընկերություններն ինժեներական ծառայություններ են մատուցում հայաստանում: Բացի այդ, վերջերս Հայաստանում սկսվել է շինարարական և ճանապարհաշինական շատ մեծ նախագիծ և մրցույթ, որին մասնակցել են նաև իրանական ընկերություններ»։

Ամինին ասել է. «Հանքարդյունաբերության ոլորտում համագործակցսւթյունը նույնպես կսվել է: Իրանական մի շարք ընկերություններ ներկա են Հայաստանում և հայտնաբերել են պաշարներ: Աշխատանքները շարունակվում են: Տրանսպորտային տրանզիտային վճարների առումով շատ կարևոր է Հյուսիս-Հարավ միջանցքը: Մենք հիմա այդ նախագծին հետևում ենք մի քանի ուղղություններով։ Միջանցքի երթուղիներից մեկն անցնում է  Հայաստանի տարածքով, որը կարևոր է ինչպես մեզ համար, այնպես էլ Երևանի ու  Վրաստանի, Բելառուսի և Ռուսաստանի։ Մենք քննարկել ենք այս նախագծում առկա բարդությունները լուծելու հարցը»: