ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Թշնամանքը հաղթահարելու միակ ճանապարհը դիմակայելն է
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով,որ երկրում տիրող անկարգություններն Իրանի մեծ ժողովրդի առաջադիմության ու նորարական շարժումների դիմաց թշնամու պասիվ ու անփորձ նախագիծն են, ասել է.«Թշնամանքը հաղթահարելու միակ ճանապարհը դիմակայելն է»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նոր շրջանի նախագահի և անդամների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ վերջին իրադարձություններում թշնամու դերն ու ներգրավվածությունը բոլորի համար, նույնիսկ չեզոք օտարերկրյա փորձագետների համար, պարզ ու ակնհայտ է,Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Այս հարցերը ներքին ինքնաբուխ հարցեր չեն, իհարկե, դրանք կարող են որոշ ոլորտներ օգտագործած լինեն, բայց այժմ լիովին պարզ են և ակնհայտ թշնամու գործողությունները, այդ թվում քարոզչությունը, մտքերի վրա ազդելու փորձը, ոգևորություն առաջացնելը, խրախուսելը և նույնիսկ հրկիզիչ նյութերի պատրաստման եղանակներ սովորեցնելը և այլն»:

Նշելով,որ այս իրադարձություններում կարևոր կետը թշնամու շարժման պասիվությունն ու հակազդեցությունն է, հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Իրանի ժողովուրդը կարճ ժամանակահատվածում մեծ քայլեր արեց, ինչը 180 աստիճանով դեմ էր աշխարհի իմպերիալիստական քաղաքականությանը, և նրանք ստիպված եղան արձագանքել, և այս շրջանակներում, պլանավորելով և գումարներ ծախսելով, ապարեզ են հանել մարդկանց, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Եվրոպայի և մի շարք այլ երկրների որոշ քաղաքական գործիչների»։
Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս հսկայական շարժումները ցույց տվեցին ,որ Իրանի ժողովուրդը կենսուրախ լինելուց բացի բարեպաշտ է և հավատարիմ է կրոնական արժեքներին, իսկ երկիրն արագ տեմպերով շարունակում է իր առաջընթացը»։

Հեղափոխության գերագույն առաջնորդն Արբաինի քայլերթին և կրոնական շարժումներին միլիոնավոր երիտասարդների մասնակցությունն Իրանի ժողովրդի կրոնական հավատքի և մեծ շարժումների վառ օրինակը համարելով հավելել է.«Իրանակում նախաձեռնությունն Իրանի ժողովրդի ձեռքում էր և թշնամին ստիպված եղավ անխոհեմ ու հիմար կերպով արձագանքել ու խռովություններ ծրագրել»:

Այաթոլլահ Խամենեին նշել է.-«Քանի դեռ Իրանի ժողովուրդը կրում է իսլամի դրոշը և գտնվում է իսլամական համակարգի կողքին, այդ թշնամությունները տարբեր ձևերով կշարունակվեն, և դրանց հաղթահարման միակ ճանապարհը դիմակայելն է»:
Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.«Մենք հավատում ենք վերջնական հաղթանակելու աստվածային խոստմանը և անպայման աստվածային օգնությունը կուղեկցի մեզ»: