Ռայիսի. Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովվի ներքին ուժերով
Նշելով, որ օտար երկրների միջամտությունը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղի չի կարող լինել, ԻԻՀ նախագահը հավելել է. «Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները: Արտաքին միջամտության հետևանքով Արևմտյան Ասիայի խնդիրներն ավելանում են»:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով մեկնել էր Ղազախստան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (SICA) 6-րդ գագաթնաժողովին, հինգշաբթի երեկոյան վերադարձել է Թեհրան։
Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցւոմ, նշելով, որ SICA-ն Ասիական մայրցամաքի մերձեցման, համագործակցության և անվտանգության կարևոր մեխանիզմ է, Ռայիսին հավելել է. «Իրանը մշտապես կարևորել է տարածաշրջանային համագործակցության և հարևանության քաղաքականությունը և տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը: SICA-ն այն հարթակներից է, որի հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսել է համագործակցել հենց կսզբից»:
Նախագահ Ռայիսին նշել է, որ այցի ձեռքբերումներից է Իրանի և Ղազախստանի գործարարների համար 14-օրյա վիզաների չեղարկումը և հավելել. «Ղազախստանի պաշտոնյաների հետ հանդիպումներում ընդգծվել է տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նախատեսվել Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության և առևտրային փոխանակումների ծավալը հասցնել երեք միլիարդ դոլարի»։