Իրանի Իսլամական խորհրդարանի փաստահավաք հանձնաժողովի զեկույցը Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ
Իրանի Իսլամական խորհրդարանի փաստահավաք հանձնաժողովը հանգուցյալ Մահսա Ամինիի մահվան պատճառների հետաքննության մասին զեկույցում ընդգծել է, որ ոչ մի հարված չի հասցվել Մահսա Ամինիին:
Թեհրանում Իրանի քաղաքացի Մահսա Ամինիի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի խորհուրդների և երկրի ներքին գործերի հանձնաժողովին հանձնարարեց հետաքննել միջադեպը և զեկուցել այդ մասին:
Իրանի Իսլամական խորհրդարանի խորհուրդների և երկրի ներքին գործերի հանձնաժողովը հետաքննությունից հետո իր զեկույցում նշել է, որ այս միջադեպում երկրի շտապ օգնության բաժանմունքի կամ Թեհրանի Քասրա հիվանդանոցի կողմից ոչ մի մեղավորություն կամ թերացում չկա,իսկ Մահսա Ամինիի ընկնելուց մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը տևել է 10 րոպե և այդ ժամանակամիջոցում բուժման միջոցառումների արդյունավետության որակը կարելի է դիտարկել:
«Մահսա Ամինիի բուժման գործընթացում անազդեցիկ չեն եղել հասարակական անվտանգության ոստիկանության ելքի դռան առաջ մարդկանց կուտակումները,ինչի հետևանքով շտապ օգնության մեքենան վեց րոպե ուշացումով է հասել»,ասված է զեկույցում:
Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները հերթական անգամ պատճառ դարձան, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին թշնամիներն այն օգտագործեն որպես հնարավորություն Իրանի ներքին գործերին միջամտելու և նոր անկարգություններ հրահրելու համար: