Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ
https://parstoday.ir/hy/news/iran-i184556-Հայաստանում_կգործարկվի_իրանական_ավտոմեքենաների_արտադրության_հոսքագիծ
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 03:48 Asia/Tehran
  • Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։

Ալիռեզա Փեյման Փաքն ասել է, որ իրանցի ավտոարտադրողը և Հայաստանից ներդրողը հայտարարել են Հայաստանում մեքենաներ արտադրելու իրենց պատրաստակամության մասին, և  ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունները հետամուտ են այդ հարցին:

Փեյման Փաքը հայտարարել է, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ենթահող կա՞ Հայաստանի հետ ապրանքափոխանակում իրականացնելու համար, Փեյման Փաքն ասել է. «Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան և Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորւթյուն ապահովելու համար»: