Կովկասում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը սպառնում է տարածաշրջանի ժողովուրդներին
https://parstoday.ir/hy/news/iran-i184620-Կովկասում_Սիոնիստական_ռեժիմի_ներկայությունը_սպառնում_է_տարածաշրջանի_ժողովուրդներին
Ընդգծելով, որ հյուսիս-արևմուտքի և Արաքսի սահմանների կայունությունն Իրանի համար չափազանց կարևոր է, ԻՀՊԿ ցամաքային զորքերի համակարգողի տեղակալը հայտարարել է. «Ադրբեջանը և Հայաստանը սպառնալիք չեն Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի համար, սակայն այնտեղ տեղի ունեցող որոշ իրադարձություններ սպառնալիք են համարվում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 04:34 Asia/Tehran

Ընդգծելով, որ հյուսիս-արևմուտքի և Արաքսի սահմանների կայունությունն Իրանի համար չափազանց կարևոր է, ԻՀՊԿ ցամաքային զորքերի համակարգողի տեղակալը հայտարարել է. «Ադրբեջանը և Հայաստանը սպառնալիք չեն Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի համար, սակայն այնտեղ տեղի ունեցող որոշ իրադարձություններ սպառնալիք են համարվում»։

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարների հետ հանդիպմանն, Ալի Աքբար Փուրջամշիդյանը լուրջ սպառնալիք է համարել Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում և հավելել. «Տարածաշրջանի երկրների զինված ուժերի միջև սերտ համագործակցությամբ հնարավոր է հիմք դնել  տարածաշրջանի դիվանագիտության և անվտանգության համար»:

Անդրադառնալով երկրի հյուսիսարևմտյան շրջանում բանակի և ԻՀՊԿ համատեղ  «Հզոր Իրան» զորավարժությունների անցկացմանը, Փուրջամշիդյանը հավելել է. «Այս զորավարժությունները ներառված են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունների ծրագրում և լուրջ զորավարժությունների թվում են»։

Նա նշել է. «Մենք ամեն տարի տարբեր զորավարժություններ ենք անցկացնում, և Արաքսի շրջանը, որպես սահմանային կետերից մեկը, մեծացնում է զորավարժությունների կարևորությունը»։

Նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը Կովկասում սպառնալիք է  տարածաշրջանի  ժողովուրդների համար և հավելելով, որ այս տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է, նա ասել է. «Իրանի տնետսության զգալի մասը կապված է այս սահմանամերձ շրջանի հետ և մենք չենք կարող անտարբել լինել այս սպառնալիքների նկատմամբ»:

Անընդունելի համարելով օտարերկրացիների ներկայությունն այս տարածքում, Փուրջամշիդյանը հավելել է. «Յուրաքանչյուր զորավարժություն, որն անցկացվում է, ուղերձ ունի: Մեր ուղերձը խաղաղությունն է: Եթե մենք անտարբեր լինենք, նրանք անապահովություն կբերեն այս  շրջան»:

Փուրջամշիդյանը նշել է. «Եթե տարածաշրջանում կա վեճ, այն չպետք է վերածվի հակամարտության կամ պատերազմի: Այդ վեճը կարելի է լուծել փոխգործակցության և երկխոսության միջոցով»։