Kish INVEX՝Իրանի մեծագույն տնտեսական իրադարձություն
https://parstoday.ir/hy/news/iran-i184700-kish_invex_Իրանի_մեծագույն_տնտեսական_իրադարձություն
Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում անցկացվում է Ներդրումային հնարավորությունների ներկայացման 14-րդ ցուցահանդեսը և ֆոնդային բորսայի, բանկերի, ապահովագրության և մասնավորեցման 9-րդ միջազգային ցուցահանդեսը (INVEX 2022):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 14:40 Asia/Tehran

Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում անցկացվում է Ներդրումային հնարավորությունների ներկայացման 14-րդ ցուցահանդեսը և ֆոնդային բորսայի, բանկերի, ապահովագրության և մասնավորեցման 9-րդ միջազգային ցուցահանդեսը (INVEX 2022):

Kish INVEX-ը՝Իրանի ամենամեծ տնտեսական իրադարձություններից է։ Այս մասնագիտացված միջոցառումը, որն անցկացվում է նախարարությունների և առաջատար տնտեսական ոլորտների պետական ​​և մասնավոր հատվածի, կազմակերպությունների և տնտեսական ակտիվիստների աջակցությամբ ու մասնակցությամբ, հանդիսանում է տարբեր դերակատարների փորձի փոխանակման և սիներգիայի վայր՝ նպատակ ունենալով վերափոխել Իրանի  տնտեսական զարգացման ճանապարհը:

Շուրջ 250 մասնավոր և պետական ​​ընկերություններ իրենց վերջին ֆինանսական ձեռքբերումները ներկայացրել են  Ներդրումային հնարավորությունների  14-րդ ցուցահանդեսում և Քիշի միջազգային ֆոնդային բորսայի, բանկերի, ապահովագրության և մասնավորեցման 9-րդ միջազգային ցուցահանդեսում:

Քիշ կղզու միջազգային կոնվենցիայի կենտրոնում այս մասնագիտացված տնտեսական միջոցառումը և ֆինանսական նորամուծությունները 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 20-ը չորս օր կհյուրընկալեն տնտեսական ակտիվիստներին, ուսանողներին և տարբեր տնտեսական և ֆինանսական ընկերությունների ներկայացուցիչներին: