ԻԻՀ գերագույն առաջնորդ. 40-ամյա առաջընթացները ցույց են տալիս հեղափոխության վերլուծության հավաստիությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i184770-ԻԻՀ_գերագույն_առաջնորդ._40_ամյա_առաջընթացները_ցույց_են_տալիս_հեղափոխության_վերլուծության_հավաստիությունը
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի հարյուրավոր երիտասարդ էլիտաների և գիտական ​​առաջատար տաղանդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի 40-ամյա առաջընթացները ցույց են տալիս աշխարհը վերլուծելու հեղափոխության հավաստիությունը՝ Արևմուտքի վերլուծության դիմաց։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 13:21 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի հարյուրավոր երիտասարդ էլիտաների և գիտական ​​առաջատար տաղանդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի 40-ամյա առաջընթացները ցույց են տալիս աշխարհը վերլուծելու հեղափոխության հավաստիությունը՝ Արևմուտքի վերլուծության դիմաց։

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ, նշելով ,որ հեղափոխության հաղթանակի սկզբից առ այսօր  Արեւմուտքը շարունակական քարոզչություն է տարել, և պնդել է, թե  Իսլամական Հանրապետությունն անկում է ապրում, Այաթոլլահ Խամենեին ասել է.,-«Նրանք նույնիսկ ժամանակ էին սահմանում իրենց այդ պնդումների համար և ամեն անգամ ասում էին, որ մեկ  ամիս հետո,մեկ տարի կամ հինգ տարի հետո Իսլամական Հանրապետության գործը կավարտվի, իսկ երկրի ներսում  որոշ մարդիկ չգիտակցելով կամ  չարակամության պատճառով  տարածում  էին   այդ  պդնումները»: 

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Մենք չհանձնվեցինք և դիամակայեցինք և Աստծո կամոք կշարունակենք դիմակայել»:

Անդրադառնալով այս ոլորտում երկու վերլուծական համակարգերի առկայությանը, հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Վերլուծական մի համակարգ ապարդյուն է համարում համընդհանուր գլոբալ նորմերին և այդ նորմերից ելած տերություններին, ինչպես  ԱՄՆ-ին դիմակայելը: Նման մոտեցում ունեցող մարդկանց կարծիքով, նրանք ովքեր այլ կերպ են վերլուծում փաստերն ու աշխարհը, մոլորության ու պատրանքների մեջ են»։

Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Բայց երկրորդ և իրատեսական վերլուծությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն տեսնում է փաստերի ամբողջությունը, ոչ միայն լավ փաստերը, այլև վատ փաստերը, և շարժվում է դրա հիման վրա»:

Նա ընդգծել է.«Բայց ուշագրավ փաստն այն է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակել է սրընթաց շարժումը, որը սկսել է քարավանի վերջից և այսօր հասել է քարավանի առաջ»։

Ընդգծելով, որ մեր համալսարանականները թույլ չտվեցին, որ երկիրը կախված մնա  Արևմուտքից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկրի էլիտաների և գիտնականների  երկրին պատիվ բերած հաջողությունները բնութագրելիս անդրադարձել է ցողունային բջիջների և  կենդանիների կլոնավորման ոլորտներում Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտություններին ու ձեռքբերումներին, կենսաքիմիական ոլորտում գրանցված առաջընթացին,  արբանյակների  տիեզերք արձակմանը, միջուկային արդյունաբերության ոլորտում հիմնարար ձեռքբերումներին, բարդ պատվաստանյութերի, ներառյալ կորոնավիրուսի պատվաստանյութի  արտադրությանը, և հրթիռների ու ԱԹՍ-ների արդյունաբերության  ոլորտում ապշեցուցիչ զարգացումներին: