ԻԻՀ գերագույն առաջնորդ. 40-ամյա առաջընթացները ցույց են տալիս հեղափոխության վերլուծության հավաստիությունը
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի հարյուրավոր երիտասարդ էլիտաների և գիտական առաջատար տաղանդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի 40-ամյա առաջընթացները ցույց են տալիս աշխարհը վերլուծելու հեղափոխության հավաստիությունը՝ Արևմուտքի վերլուծության դիմաց։
Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ, նշելով ,որ հեղափոխության հաղթանակի սկզբից առ այսօր Արեւմուտքը շարունակական քարոզչություն է տարել, և պնդել է, թե Իսլամական Հանրապետությունն անկում է ապրում, Այաթոլլահ Խամենեին ասել է.,-«Նրանք նույնիսկ ժամանակ էին սահմանում իրենց այդ պնդումների համար և ամեն անգամ ասում էին, որ մեկ ամիս հետո,մեկ տարի կամ հինգ տարի հետո Իսլամական Հանրապետության գործը կավարտվի, իսկ երկրի ներսում որոշ մարդիկ չգիտակցելով կամ չարակամության պատճառով տարածում էին այդ պդնումները»:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Մենք չհանձնվեցինք և դիամակայեցինք և Աստծո կամոք կշարունակենք դիմակայել»:
Անդրադառնալով այս ոլորտում երկու վերլուծական համակարգերի առկայությանը, հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Վերլուծական մի համակարգ ապարդյուն է համարում համընդհանուր գլոբալ նորմերին և այդ նորմերից ելած տերություններին, ինչպես ԱՄՆ-ին դիմակայելը: Նման մոտեցում ունեցող մարդկանց կարծիքով, նրանք ովքեր այլ կերպ են վերլուծում փաստերն ու աշխարհը, մոլորության ու պատրանքների մեջ են»։

Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Բայց երկրորդ և իրատեսական վերլուծությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն տեսնում է փաստերի ամբողջությունը, ոչ միայն լավ փաստերը, այլև վատ փաստերը, և շարժվում է դրա հիման վրա»:
Նա ընդգծել է.«Բայց ուշագրավ փաստն այն է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակել է սրընթաց շարժումը, որը սկսել է քարավանի վերջից և այսօր հասել է քարավանի առաջ»։

Ընդգծելով, որ մեր համալսարանականները թույլ չտվեցին, որ երկիրը կախված մնա Արևմուտքից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկրի էլիտաների և գիտնականների երկրին պատիվ բերած հաջողությունները բնութագրելիս անդրադարձել է ցողունային բջիջների և կենդանիների կլոնավորման ոլորտներում Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի հետազոտություններին ու ձեռքբերումներին, կենսաքիմիական ոլորտում գրանցված առաջընթացին, արբանյակների տիեզերք արձակմանը, միջուկային արդյունաբերության ոլորտում հիմնարար ձեռքբերումներին, բարդ պատվաստանյութերի, ներառյալ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությանը, և հրթիռների ու ԱԹՍ-ների արդյունաբերության ոլորտում ապշեցուցիչ զարգացումներին:

