Իրանի ձեռքբերումների ցուցադրում՝ Տաշքենդի տեխնոլոգիական ցուցահանդեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i184780-Իրանի_ձեռքբերումների_ցուցադրում_Տաշքենդի_տեխնոլոգիական_ցուցահանդեսում
Ուզբեկստանի տեխնոլոգիաների և գիտական ​​նորարարությունների շաբաթվա տեխնոլոգիական ցուցահանդեսն անցկացվել է Տաշքենդ քաղաքում, որում ակտիվ ներկայություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 14:11 Asia/Tehran

Ուզբեկստանի տեխնոլոգիաների և գիտական ​​նորարարությունների շաբաթվա տեխնոլոգիական ցուցահանդեսն անցկացվել է Տաշքենդ քաղաքում, որում ակտիվ ներկայություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Այս գիտական ​​և մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցել են տեխնոլոգիական և գիտելիքահենք ընկերություններ հիսուն երկրներից, այդ թվում՝ Իրանից, Գերմանիայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և Ուզբեկստանից:

Իրանական 33 գիտելիքահենք ընկերություններ Տաշքենդի տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել են իրենց վերջին արտադրանքն ու ձեռքբերումները սարքավորումների, ծրագրակազմի, առաջադեմ մեքենաների, կենսատեխնոլոգիական դեղերի, գյուղատնտեսության, առևտրի և կառավարման ոլորտներում: