Իրանում զորավարժությունների երրորդ օրը տեղի են ունեցել Արաքսն անցնելու վարժանքներ
https://parstoday.ir/hy/news/iran-i184788-Իրանում_զորավարժությունների_երրորդ_օրը_տեղի_են_ունեցել_Արաքսն_անցնելու_վարժանքներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը հաջողությամբ ոչնչացրել են ենթադրյալ թշնամու դիրքերը Արաքսի շրջանում։
(last modified 2026-05-10T06:05:56+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 14:31 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը հաջողությամբ ոչնչացրել են ենթադրյալ թշնամու դիրքերը Արաքսի շրջանում։

Այսօր,  ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը, ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները Mi-17 ուղղաթիռների կիրառմամբ ուղղաթիռային և օդադեսանտային գործողություններ են իրականացրել  կանխորոշված ​​հատվածներում և  վարժանքներ են անցկացրել թշնամու բարձունքների և կապի ճանապարհների գրավման համար, աջակցության ուղիները փակելու նպատակով: 

Այս զորավարժություններում առաջին անգամ Արաքս գետի վրա լողացող կամուրջ է տեղադրվել՝ տեխնիկայի և զինուժերի տեղափոխման համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մասնագիտացված ստորաբաժանումները  համատեղ կերպով  կիրառել են անվտանգության և պաշտպանության սցենարներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ ոչնչացրել են նաև ենթադրյալ հակառակորդի դիրքերը Արաքսի շրջանում: Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են ցամաքային ուժերի ինքնաբավության ջիհադի կողմից, հագեցած են հզոր մարտագլխիկով՝  կիրառելով արհեստական ​​ինտելեկտ   ունակ են ոչնչացնել թշնամու բոլոր տեսակի դիրքերն ու ամրությունները։