Իրանում զորավարժությունների երրորդ օրը տեղի են ունեցել Արաքսն անցնելու վարժանքներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտական անօդաչու թռչող սարքերը «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը հաջողությամբ ոչնչացրել են ենթադրյալ թշնամու դիրքերը Արաքսի շրջանում։
Այսօր, ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը, ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները Mi-17 ուղղաթիռների կիրառմամբ ուղղաթիռային և օդադեսանտային գործողություններ են իրականացրել կանխորոշված հատվածներում և վարժանքներ են անցկացրել թշնամու բարձունքների և կապի ճանապարհների գրավման համար, աջակցության ուղիները փակելու նպատակով:
Այս զորավարժություններում առաջին անգամ Արաքս գետի վրա լողացող կամուրջ է տեղադրվել՝ տեխնիկայի և զինուժերի տեղափոխման համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մասնագիտացված ստորաբաժանումները համատեղ կերպով կիրառել են անվտանգության և պաշտպանության սցենարներ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ ոչնչացրել են նաև ենթադրյալ հակառակորդի դիրքերը Արաքսի շրջանում: Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են ցամաքային ուժերի ինքնաբավության ջիհադի կողմից, հագեցած են հզոր մարտագլխիկով՝ կիրառելով արհեստական ինտելեկտ ունակ են ոչնչացնել թշնամու բոլոր տեսակի դիրքերն ու ամրությունները։