Իրանի արտգործնախարարը ժամանել է Երևան
Իրանի ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական և խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ հանդիպելու Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հետ։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հինգշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած քաղաքական և խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է Երևան հանդիպելու Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարը Հայաստան այցի ընթացքում, այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպելուց և զրուցելուց բացի, կմասնակցի նաև Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
Իրանն ու Հայաստանը բազմաթիվ կապեր ունեն երկու երկրների երկարամյա հարաբերությունների շնորհիվ։
Չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրների առկայությանը այս դրական անցյալը արդյունավետ է եղել երկու երկրների հարաբերությունների տարբեր ոլորտներում, այդ իսկ պատճառով, Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների առումով, Հայաստանը հարևան երկրների շարքում լավ դիրք ունի։