Իրանցի պատգամավոր. Մենք դեմ ենք սահմանին որևէ փոփոխության
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «Մեր համար կարևոր են երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները: Մենք զորավարժություններ կանցկացնենք այնտեղ, որտեղ կարիք լինի՝ պաշտպանելու երկրի իրավունքները և անվտանգությունը»։
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Հասան Հեմաթին անդրադարձել է ԻՀՊկ ցամաքային ուժերի զորավարժություններին, նշելով. «Այս զորավարժությունները ցուցադրում են Իրանի հզորությունը և հեղինակությունը: Դրանց ուղերձը հարևաններին ու բարեկամներին խաղաղությունն է, իսկ թշնամիներին՝ Իրանի զինված ուժերի պատարստակամությունը՝ դիմակայելու ցանկացած տեսակի սպառնալիքի»:

Նշելով, որ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցնկացած փոփոխության, Հեմաթին հավելել է. «Միջազգային որևէ իրավունքով տարածաշրջանի երկրներում սահմանների փոփոխությունն ընդունելի չէ: . Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր արժանապատվությունն ու դիրքը, և տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի»։
ԻՀՊԿ զորավարժությունն անցկացվել է Արաս ընդհանուր շրջանում՝ Կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարելավելու նպատակով։ Այս զորավարժությունների ընթացքում իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերի և տեխնիկայի տեղափոխում Արաքս գետով` լողացող կամուրջների միջոցով: