Իրանի ռազմածովային ուժերի համակարգողի տեղակալ. Տնտեսական գործունեության անհրաժեշտ պայմանն անվտանգությունն է
ԻԻՀ ռազմածովային ուժերի համակարգողի տեղակալը ծովային անվտանգության աշխատանքային խմբի երրորդ նիստում նշել է, որ Հնդկական օվկիանոսում անվտանգության ապահովումն այս հանդիպման կարևորագույն խնդիրն է:
Նա ասել է. «Տնտեսական գործունեության անհրաժեշտ պայմանն անվտանգությունն է»:
Ուրբաթ օրը Թեհրանում կայացել է կայացել է ծովային անվտանգության աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը։

Բաբաք Բալուչը հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ափամերձ երկրների համար շատ կարևոր է անմիջական մուտքը բաց ջրեր: Այդ հնարավորության ճիշտ օգտագործումը կհանգեցնի ազգային հարստության ավելացմանը և երկրների զարգացմանը և հնարավրոր կլինի համակողմանի անվտանգության ստվերում»։
Ծովակալ Բալուչն ընդգծել է. «Այս ջրային գոտուն սահմանակից բոլոր երկրների համատեղ պատասխանատվությունն է սիներգիայի և համագործակցության միջոցով տարածաշրջանում ստեղծել բարենպաստ միջավայր՝ առանց արտաքին միջամտության»։