Մեդիա ահաբեկչությունն Իրանի դեմ թշնամիների նոր մեթոդն է
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին շաբաթ օրը մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության մշակույթի և հաղորդակցության նախարարների 12-րդ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի շրջանակներում, պատասխանելով Իսլամական աշխարհի և հատկապես Իրանի դեմ թշնամիների մեդիա պատերազմի մասին Iran Press լրատվական գործակալության տված հարցին, նախարար Էսմայիլին ասել է,- «Վերջին երկու տասնամյակների ընթացքում իսլամաֆոբիայի երևույթը խնդիրներ է ստեղծել մշակութային և մեդիա փոխգործակցության համար»։
Նշելով, որ Իրանը տարիներ շարունակ ենթարկվել է մշակութային սպառնալիքների և վերջերս բախվել է ավելի նոր երևույթի, որը կոչվում է «մեդիա ահաբեկչություն», Էսմայիլին հավելել է․ «Վերջին իրադարձությունների ժամանակ օտարերկրյա լրատվական մի համակարգ անվտանգության ծառայությունների ղեկավարությամբ փորձում է լրատվամիջոցների միջոցով անել այն, ինչը չի հաջողվել անել ֆահաբեկչության միջոցով»։
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը նշել է, որ Ստամբուլում իր խորհրդակցությունների առանցքը եղել է իսլամական երկրների միջև իրազեկման բարձրացումը և համագործակցության ընդհանուր մթնոլորտի ստեղծումը, սպառնալիքներին և մեդիա ահաբեկչությանը դիմակայելու նպատակով:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հոկտեմբերի 21-ին և 22-ին կայացել է իսլամական երկրների տեղեկատվության նախարարների 12-րդ գագաթնաժողովը։