Մեդիա ահաբեկչությունն Իրանի դեմ թշնամիների նոր մեթոդն է
https://parstoday.ir/hy/news/iran-i185082-Մեդիա_ահաբեկչությունն_Իրանի_դեմ_թշնամիների_նոր_մեթոդն_է
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին շաբաթ օրը մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության մշակույթի և հաղորդակցության նախարարների 12-րդ գագաթնաժողովին։ 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 11:05 Asia/Tehran

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին շաբաթ օրը մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության մշակույթի և հաղորդակցության նախարարների 12-րդ գագաթնաժողովին։ 

Գագաթնաժողովի շրջանակներում, պատասխանելով  Իսլամական աշխարհի և հատկապես Իրանի  դեմ թշնամիների մեդիա պատերազմի մասին  Iran  Press  լրատվական գործակալության տված հարցին, նախարար  Էսմայիլին  ասել է,- «Վերջին երկու տասնամյակների ընթացքում իսլամաֆոբիայի երևույթը խնդիրներ է ստեղծել մշակութային և մեդիա փոխգործակցության համար»։

Նշելով, որ Իրանը տարիներ շարունակ ենթարկվել է մշակութային սպառնալիքների և վերջերս բախվել է ավելի նոր երևույթի, որը կոչվում է «մեդիա ահաբեկչություն», Էսմայիլին հավելել է․ «Վերջին իրադարձությունների ժամանակ օտարերկրյա լրատվական մի համակարգ  անվտանգության ծառայությունների ղեկավարությամբ փորձում է  լրատվամիջոցների միջոցով անել այն, ինչը չի հաջողվել անել ֆահաբեկչության միջոցով»։

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը նշել է, որ Ստամբուլում իր խորհրդակցությունների առանցքը եղել է իսլամական երկրների միջև իրազեկման բարձրացումը և համագործակցության ընդհանուր մթնոլորտի ստեղծումը, սպառնալիքներին և  մեդիա ահաբեկչությանը դիմակայելու նպատակով:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հոկտեմբերի 21-ին և 22-ին կայացել է իսլամական երկրների տեղեկատվության նախարարների 12-րդ գագաթնաժողովը։