Իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i185106-Իրանական_արտադրության_40_տուրբինների_Ռուսաստան_արտահանման_մասին_պայմանագիր_է_ստորագրվել
Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հայտնել է,որ իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 13:39 Asia/Tehran
  • Իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին  պայմանագիր է  ստորագրվել

Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հայտնել է,որ իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Ռեզա Նոշադին անդրառնալով  գազի արդյունաբերության առաջընթացին, հնարավորություններին ու մարտահրավերներին և նշելով,  որ գազի արդյունաբերության համար անհրաժեշտ օբյեկտների և սարքավորումների 85 տոկոսը կառուցվել է երկրի ներսում, ասել է.«Իրանական արտադրության 40 տուրբինների Ռուսաստան արտահանման մասին պայմանագիր է ստորագրվել»:

Ընդգծելով, որ պատժամիջոցների ժամանակաշրջանում ունեցել ենք գազի արդյունաբերության փայլուն ձեռքբերումներ, Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր  տնօրենն ասել.«Իրանի գազի արդյունահանումը պատժամիջոցների ժամանակաշրջանում կրկնապատկվել է»։

Անդրադառնալով ինքնաբավության հասնելու անկախ երկրների ջանքերը խափանելու համար գերտերությունների դավադրությանը՝ Նոշադին հստակեցրել է.«Իրանին հարվածելու նպատակով ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հավակնորդների չարամիտ գործողությունները շարունակվում են, սակայն այդ գործողությունները ձախողվել են իրանցի երիտասարդների ջանքերի շնորհիվ»։