Շուտով կայանալու է ԻԻՀ բանակի համատեղ զորավարժությունը Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների հետ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների գագաթնաժողովի ծովային անվտանգության աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու այս ուժերի պատրաստակամության մասին։
Թեհրանում Ծովային անվտանգության համագործակցությունների միջազգային կենտրոնի բացման հանդիսության ժամանակ, ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Վերջին երկու տարիներին Իրանը հանդես է եկել համատեղ զորավարժությունների անցկացման առաջարկով, և այդ զորավարժությունների խոչընդոտները վերացվել են, և շուտով կկայանան այդ զորավարժությունները»:
Անդրադառնալով Ծովային անվտանգության համագործակցությունների միջազգային կենտրոնի բացմանը, ծովակալ Իրանին ասել է.«Այս կենտրոնի ստեղծումն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ծրագրերից մեկն է, և դրա բացմամբ պայմաններ են ստեղծվել, որպեսզի տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևորող երկրները միավորվեն և տեղեկատվության փոխանակման միջոցով ապահով պայմաններ ստեղծեն ծովագնացության համար»: