Շուտով կայանալու է ԻԻՀ բանակի համատեղ զորավարժությունը Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i185120-Շուտով_կայանալու_է_ԻԻՀ_բանակի_համատեղ_զորավարժությունը_Հնդկական_օվկիանոսի_ափամերձ_երկրների_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների գագաթնաժողովի ծովային անվտանգության աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու այս ուժերի պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 15:05 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների գագաթնաժողովի ծովային անվտանգության աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու այս ուժերի պատրաստակամության մասին։

Թեհրանում Ծովային անվտանգության համագործակցությունների միջազգային կենտրոնի բացման հանդիսության ժամանակ, ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Վերջին երկու տարիներին Իրանը հանդես է եկել համատեղ զորավարժությունների անցկացման առաջարկով, և այդ զորավարժությունների խոչընդոտները վերացվել են, և շուտով կկայանան այդ զորավարժությունները»: 

Անդրադառնալով Ծովային անվտանգության համագործակցությունների միջազգային կենտրոնի բացմանը, ծովակալ Իրանին ասել է.«Այս կենտրոնի ստեղծումն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ծրագրերից մեկն է, և դրա բացմամբ պայմաններ են ստեղծվել, որպեսզի տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևորող երկրները միավորվեն և տեղեկատվության փոխանակման միջոցով ապահով պայմաններ ստեղծեն ծովագնացության համար»: