ԻՀՊԿ-ի վերջին զորավարժություններն Արաքսի շրջանում. Ուժեղ պատասխան Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերին
Իրանի Իսլամական խորհրդարանում Թավրիզի պատգամավոր Ռուհոլլահ Մոթեֆաքերազադն Արաքսի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի վերջին զորավարժությունների վերաբերյալ ասել է.
«Այս զորավարժության հստակ ուղերձն այն էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականության համաձայն՝ մեր հարեւանների հետ խաղաղ և եղբայրական գոյակցությունը մեր առաջնահերթությունն է, և այս զորավարժությունն իրականացվել է խաղաղ ու եղբայրական գոյակցություն ապահովելու համար»:
Նա այս զորավարժությունների ուղերձը համարելով խաղաղություն և անվտանգություն բարեկամ և եղբայր երկրների համար, իսկ թշնամիների, այդ թվում՝ սիոնիստների համար՝ ուժեղ և ծանր հարված, հավելել է.«Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք դիմակայել նրանց և ամուր կանգնած ենք սիոնիստների դեմ, որպեսզի տարածաշրջանի թշնամիները դավեր չնյութեն մեր տարածաշրջանային հարաբերությունների դեմ և չվտանգեն ժողովրդի շահերը։
