Իրանում Հայաստանի դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնել Շիրազում ահաբեկչության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i185466-Իրանում_Հայաստանի_դեսպանությունը_խորը_ցավակցություն_է_հայտնել_Շիրազում_ահաբեկչության_կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնել 2022թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 28, 2022 07:36 Asia/Tehran
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնել Շիրազում  ահաբեկչության կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնել 2022թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։

Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է. «Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը` դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին, միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»:

Հոկտեմբերի 26-ին 3 զինված անձինք կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, որտեղ եղել են ուխտավորներ: Զոհվել է առնվազն 15 մարդ, շուրջ 40 մարդ վիրավորվել է։