Իրանի Շիրազ քաղաքում ռումբի վնասազերծում
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի ոստիկանությունը հայտարարել է Շիրազի Մաալի Աբադ քաղաքում ինքնաշեն պայթուցիկ ռումբի հայտնաբերման մասին։
Շիրազի նահանգապետ Լոթֆոլլահ Շեյբանին ասել է.«Ինչ-որ մեկը ծրագրել է ռումբ տեղադրել Շիրազի Մաալի Աբադ փողոցում, որը ձախողվել է անվտանգության և իրավապահ մարմինների զգոնության շնորհիվ»։
Լոթֆոլլահ Շեյբանին ասել է.«Այն անձը, ով մտադիր էր ռումբ տեղադրել այս փողոցում, մեծ կործանարար ուժով պայթուցիկ է տեղադրել տոպրակի մեջ՝ Շիրազի ամենաբանուկ շրջաններից՝ Մաալի Աբադ փողոցում պայթեցնելու համար: Եթե դա տեղի ունենար, գուցե մեծ թվով մարդիկ զոհվեին ու վիրավորվեին»:
Շիրազի նահանգապետը մատնանշել է, որ ռմբադրող անձը դեռևս գտնվում է ոստիկանության ձեռքում՝ հետաքննության և հարցաքննության համար, իսկ հետաքննությունից հետո կհայտարարվի նրա ինքնությունը և այլ մանրամասներ։